ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԵՏ30 հուլիսի 2005 - 08:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Ինդոնեզիայի ԱԳՆ-ի Ամերիկայի եւ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Արիզալ Էֆենդիի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Հազաիրին Փոհանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ինդոնեզական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակության ակտիվացման անհրաժեշտությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կողմերը նշել են նաեւ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաեւ համապատասխան իրավական դաշտի ձեւավորման կարեւորությունը: Նույն օրը Աշոտ Քոչարյանը հանդիպել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Անդունգ Նիթիմիհարջանի հետ: Հանդիպման ընթացքում հայաստանի դեսպանը հանգամանորեն անդրադարձել է երկրի ներկա տնտեսական զարգացումներին, ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, հայ-ինդոնեզական առեւտրատնտեսական զարգացման ներուժին: Ա.Քոչարյանը տեղեկացրել է նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունների մասին, մասնավորապես, ընդգծելով տնտեսական կայուն զարգացմանը եւ ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտի առկայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ երկկողմ կապերի զարգացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան իրավական դաշտ, կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, ինչպես նաեւ բիզնես ֆորումներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |