30 հունվարի 2013 - 13:01 AMT
Գերմանացի աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերի համերգը՝ Հայաստանում

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է գերմանացի աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերի համերգը Հայաստանում: Համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում՝ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10, Մենակատար` Բերնդ Գլեմզեր, դաշնամուր (Գերմանիա): Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: