Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է համաամերիկյան առաջնության հաղթող

Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է  համաամերիկյան առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Բրազիլիայում անցկացված համաամերիկյան 9-րդ թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչումը:

Հակոբյանը հանդես էր գալիս երկրորդ և առաջին խաղատախտակների վրա: Մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ: ԱՄՆ-ի հավաքականը այս հաղթանակի շնորհիվ ձեռք է բերել իրավունք մասնակցելու 2013 թվականի աշխարհի թիմային առաջնությանը: Այն անցկացվելու է դեկտեմբերի 1-3-ը թուրքական Անթալիայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---