Ձյուդոյի մինչև 2-րդ քյու կապույտ գոտու քննությունները կարող են անցկացնել նաև մարզադպրոցները![]() 31 հունվարի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի 2012 թվականի հաշվետու համաժողով և մրցավարական, մարզչական սեմինար 2013թվականի հունվարից գործող նոր մրցականոների վերաբերյալ: Համաժողովին մասնակցում էին ՀՁՖ վարչության անդամներ, մարզիչներ, մրցավարներ, մարզական կազմակերպությունների ղեկավարներ: Զեկույցով հանդես է եկել ՀՁՖ փոխնախագահ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները, ներկայացրել հաշվետվություն ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Քվեարկությամբ որոշվեց այսուհետև մինչև 2-րդ քյու կապույտ գոտու քննությունների հանձնումը վստահել նաև մարզական ակումբներին, մարզադպրոցներին և համայնքային ֆեդերացիաներին: Ֆեդերացիայի վարչության անդամ ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ ընդունվել է որոշում կանոնակարգել տարիքայի խմբերի քաշային կարգերը: Ներկանները ունեցել են հնարավորություն մանրամասն ուսումնասիրելու IJF ընդունած նոր մրցավարական կանոները: Այնուհետև նմանատիպ սեմինար է անցկացվել Ծաղկաձորում հավաք անցկացնող երիտասարդական և մեծահասակների հավաքականների հետ: 39 ձյուդոիստներն արդեն վերջացրել են այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների հավաքականի խնդիրն է պատրաստվել փետրվարի 1-3-ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրոպայի բաց առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |