Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հաղթել է «Ռիեկային»![]() 31 հունվարի 2013 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Բելեկում Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հանդիպել է խորվաթական «Ռիեկայի» հետ: Ուկրաինական թիմը հաղթանակ է տարել 3:1 հաշվով, փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: Դոնեցկյան ակումբի մեկնարկային կազմում հանդես են եկել Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը: Խաղադաշտ է դուրս եկել նաև երևանյան «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով փորձաշրջան է անցնում «Մետալուրգում»: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի փետրվարի 2-ին. մրցակիցն է լինելու «Մլադա Բոլեսլավը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |