ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ 70 ՄՎՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՔՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է կառուցել փոքր էլեկտրակայաններ 70 Մվտ ընդհանուր հզորությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքերով, այս նախագծի իրագործմանը նախատեսվում է ուղղել շուրջ 70 մլն դոլարի ներդրումներ: Ընդ որում, նշել է Ա.Գալստյանը, այդ ներդրումները մասնավոր բնույթի կլինեն: Վերարտադրվող էներգետիկայի զարգացմանն աջակցելու նպատակով մինչեւ ընթացիկ տարվա աշուն նախատեսվում է ձեւավորել վերարտադրվող էներգիայի տարբեր հիմնադրամներ: Նման հիմնադրամների ստեղծման հանդեպ իրենց հետաքրքությունն են հայտնել Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, KFW գերմանական բանկը, ինչպես նաեւ «Գաֆեսչյան հիմնադրամը»: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կաթսուն հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կմեկնարկի վերարտադրվող էներգետիկայի գծով վարկային ծրագիր շուրջ 10 մլն դոլար արժողությամբ: Ծրագիրը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ՄԱԿ-ի բնապահպանության հիմնադրամի եւ տեղի ֆինանսական ինստիոտւների հետ համատեղ: Վարկերը նախատեսվում է տրամադրել փոքր ՀԷԿ-ի կառուցման համար: Վարկային միջոցներով նախատեսվում է նաեւ ուսումնասիրել էլեկտրաէներգիայի արտադրության համար քամու էներգիայի օգտագործման հնարավորությունները: Ծրագրի արժեքը կարող է ավելանալ մինչեւ 15 մլն դոլար, հաղորդում է Express-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---