Լիբանանում Սիրիայի դեսպան. Դամասկոսը միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածին ի պատասխան![]() 31 հունվարի 2013 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը նախազգուշացրել է, որ իր երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից Դամասկոսի մերձակայքը ռմբակոծելու դեմ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեսպանի խոսքով, Դամասկոսը դիտարկում է «պատասխանի այն տարբերակը, որը հանկարծակիի կբերի»: Քարիմը հավելել է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կլինի պատասխանը, սակայն նշել է, որ պատասխանը նախապատրաստելու են «համապատասխան իշխանական մարմինները», փոխանցում է Ռոսբալթը: Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը մեղադրել էր իսրայելական իշխանություններին՝ Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտահետազոկան կենտրոնը ռմբակոծելու մեջ: Օդային հարձակման արդյունքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 5: Ռմբակոծման փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |