«Պետրիոտ» ԶՀՀ-երի վերջին խմբաքանակը հասցվել է թուրքական Գազիանթեպ քաղաք

«Պետրիոտ» ԶՀՀ-երի վերջին խմբաքանակը հասցվել է թուրքական Գազիանթեպ քաղաք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ին պատկանող «Պետրիոտ» ԶՀՀ-երի վերջին խմբաքանակը Իսկենդերուն նավահանգստից հասցվել է Թուրքիայի հարավում տեղակայված Գազիանթեպ քաղաք, հաղորդում է Cihan գործակալությունը:

Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով տրամադրել «Պետրիոտ» համակարգերը՝ Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումներից պաշտպանվելու համար: Դաշինքը որոշում է կայացրել ընդառաջել Թուրքիային:

Սպառազինությունը քաղաք է հասցվել 40 ռազմական բեռնատարներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---