Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը

Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը

PanARMENIAN.Net - Գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Մի քանի մետրկապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապիկորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: 2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել են: Միայն հունվարի 7-ից 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը 5անգամ գողացել է կապի մալուխը Պռոշյան-Եղվարդ հատվածում:

Ոստիկանության և «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցները կարողացել են հայտնաբերել հնարավոր հանցագործին՝ բնակության վայր չունեցող երիտասարդին: Երկաթուղուհարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվեց նաև գողոնը՝ 17 մետր կապի մալուխը: Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին «Հարավկովկասյաներկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները պարբերաբար գողանում էին կապիմալուխները՝ հանձնելով այն շատ ցածր գնով որպես մետաղյա ջարդոն:

Արդյունքում, երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցեց 536 000 դրամ: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության,երկաթուղու և գնացքների անվտանգության համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---