Գիշերօթիկից փախած Տիգրանի պապիկը պարտավորվել է կատարել խնամակալի իր պարտականությունները

Գիշերօթիկից փախած Տիգրանի պապիկը պարտավորվել է կատարել խնամակալի իր պարտականությունները

PanARMENIAN.Net - 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով, ով վերջերս փախել էր գիշերօթիկից, Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան Երևանի Կենտրոն վարչական շրջանից հայտնել են, որ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատակիցների կողմից աշխատանքներ են տարվել Տիգրան Պապիկյանի խնամակալ Աշոտ Պապիկյանի հետ (վերջինս Տիգրանի պապիկն է):

Տարված աշխատանքների արդյունքում Աշոտ Պապիկյանը պարտավորվել է բարեխիղճ ձևով կատարել խնամակալի իր պարտականությունները:

Ավելի վաղ, ոստիկանության Կենտրոնական բաժնից հայտնել էին, որ փաստի հետ կապված նյութերը տարածքային ենթակայությամբ ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվում է հետաքննություն: Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբեր ամսին Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել էր, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, այդ պատճառով նա փախել է գիշերօթիկից:

Այս պահին Տիգրանը գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---