Իրանի ԱԳՆ ղեկավարը ողջունում է Ջոն Քերիի նշանակումը

Իրանի ԱԳՆ ղեկավարը ողջունում է Ջոն Քերիի նշանակումը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հաջողություն է մաղթել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիին: Սալեհին հույս է հայտնել, որ Քերին կփոխի ԱՄՆ կառավարության հակաիրանական քաղաքական կուրսը:

Սալեհին հավելել է, որ «միայն ևս մի քանի նշանակումներից հետո ԱՄՆ կառավարությունում հասկանալի կդառնա, թե որքանով է Օբաման մոտ իր նախընտրական խոստումների կատարմանը ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսը փոխելու մասին», հայտնում է Ynet-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---