Վանո Մերաբիշվիլին պատրաստ է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվել է Ջավախքում

Վանո Մերաբիշվիլին պատրաստ է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվել է Ջավախքում

PanARMENIAN.Net - Ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվլին հայտարարել է, թե Վրաստանի նոր իշխանությունները ազատ են արձակում Չախալյանին և կալանավորում են նրանց, ովքեր Ախալքալաքում չեզոքացրին անջատողականության սպառնալիքն ու ամրապնդեցին Վրաստանի պետականությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Բոլոր միջոցառումները, որոնք անց են կացվել Սամցխե Ջավախքում վերջին տարիներին, համաձայնեցվել են անձամբ ինձ հետ, և ես պատրաստ եմ անձամբ պատասխանատվություն կրել դրա համար: Ես և իմ ընկերները առաջիկայում ևս կշարունակենք ամրապնդել վրաց պետականությունը Վրաստանում և Ջավախքում և Իվանիշվիլին իր հակապետական գործողություներով չի կարողանա խանգարել մեզ դրանում»,-գրել է նա Facebook-ում Վանո Մերաբիշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---