Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան

Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են։ Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, հայտնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---