Շուրջ 30 կալանավոր է փախել բրազիլական բանտից կոյուղու խողովակներով

Շուրջ 30 կալանավոր է փախել բրազիլական բանտից կոյուղու խողովակներով

PanARMENIAN.Net - Նախօրեին 27 կալանավոր է փախել Ռիո դը Ժանեյրոյի բանտից կոյուղու խողովակներով, երկուշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնել են իշխանությունները, կալանավորները թունել են փորել և միացել են կոյուղուն: Ռազմական ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4-ին, մյուսներին որոնում են: Հետաքննության ավարտից հետո կալանավորներին կտեղափոխեն մեկ այլ բանտ:

Բանտի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սա նման առաջին դեպքն է, երբ կալանավորները փախչում են կոյուղու խողովակներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---