ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Պետեր Բրիները հայտարարել է, որ «Թուրքիայում 1915 թվականի հայերի սպանդը չի քննարկվելու Սենատի կողմից»: «Երրորդ երկրները իրավունք չունեն մատնացույց անելու Թուրքիային, թե նա այսինչ բանն է արել 90 տարի առաջ»,- նշել է նա` ավելացնելով, որ «հանձնաժողովը որոշել է, որ Թուրքիայում 1915-1919 թվականներինշուրջ 1,5 միլիոն հայերի կոտորածի կամ տեղահանման հարցը չի լինելու Սենատի լիագումար նստաշրջանի օրակարգում»: «Սենատի հանձնաժողովը համաձայնել է Շվեյցարիայի կառավարության հետ, որ խորհրդարանի գործը չէ որոշել` ցեղասպանություն է դա, թե ոչ», - ավելացրել է նա: Նշենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին` Ներկայացուցիչների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականին, հաղորդում է Swissinfo-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---