Անահիտ Սահակյանը հաղթել է «Երգող Կոստա Բրավա» իսպանական մրցույթում![]() 4 փետրվարի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 7-ին Անահիտ Սահակյանը մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած «Երգող Կոստա Բրավա» մրցույթին և 13-16 տարեկանների տարիքային խմբում գրավել առաջին տեղը: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին իսպանական «Երգող Կոստա Բրավա» ամենամյա մրցույթ-փառատոնում 1-ին տեղը գրաված պատանի երգչուհի Անահիտ Սահակյանի, «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարը և երգչուհու վոկալի ուսուցչուհի Արմանուշ Լևոնովնան: Հայաստանն այդ մրցույթին մասնակցում էր առաջին անգամ: «Ուրախալի էր հատկապես այն, որ իմ ելույթից հետո ժյուրիի ռուս անդամը մոտեցավ ինձ ու նշեց, որ Աստծուց տրված ձայն ունեմ, մյուսներն էլ շնորհակալություն հայտնեցին մասնակցության համար և նշեցին, որ իմ տարիքի համեմատ բավականին հասուն ձայն ունեմ: Ժյուրիի ռուս անդամը նույնիսկ ասաց, որ չի էլ նկատել, թե ժյուրիի մյուս անդամներն ինձ ինչ են գնահատել, սակայն ինքը տաս է գնահատել»,- հպարտությամբ նշեց երգչուհին: Նրա վոկալի ուսուցչուհի Արմանուշ Լևոնովնան էլ ավելացրեց, որ իր աշակերտներից հենց Անահիտին է առաջարկել մեկնել Իսպանիա` առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու այդ մրցույթում, քանի որ նկատում էր Անահիտի պատրաստվածության մակարդակն ու բնատուր ձայնը: Ըստ Անի Քոչարի` մրցույթը հիանալի հնարավորություն է տալիս անհատ կատարողներին ու խմբերին` մասնակցելու դրան, ինչպես նաև բացահայտում է նոր տաղանդներ: «Մրցույթն այնքան էլ մեծ տարածում և ճանաչվածություն չունի մեր երկրում, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում իսպանական «Երգող Կոստա Բրավա» ամենամյա մրցույթ-փառատոնին: Բացի դրանից` մեզ մոտ հիմնականում ճանաչում ունեն այն մրցույթները, որոնք հեռարձակվում են: Այս մրցույթը պակաս կարևորություն և նշանակություն չունի մեզ համար, քանի որ այն վոկալի, ձայնի և կատարողական արվեստի պրոֆեսիոնալ մրցույթ է, որում գնահատվում է նախ` ձայնը, կատարողական տեխնիկան, ապա նաև` բեմական կերպարն ու կեցվածքը, որը բացահայտում է նոր տաղանդներ, հաստատում մշակութային նոր կապեր»,- լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Անի Քոչարը: Պատանի երգչուհին այս մրցույթում ներկայացրել է երկու երգ` Սելին Դիոնի և Թինա Թյորների երգացանկից: Նա համոզված է, որ այս մրցույթը շրջադարձային էր իր կարիերայում, որն առավել է ոգևորել նրան: «Երբ հայտնեցին երրորդ և երկրորդ տեղերի մրցանակները ստացողներին, անհամբեր սպասում էի, թե երբ պետք է իմ անունն էլ ասեն, շատ ուրախացա, որ հենց առաջին մրցանակն ինձ տվեցին, քանի որ մինչև մրցույթը մտածում էի, թե երկրորդ մրցանակը գուցե ստանամ»,- հպարտությամբ ասաց երգչուհին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |