Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի

Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի հավաքականի մասին, որի դեմ Արգենտինայի հավաքականը պետք է խաղա Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում:

«Ֆրանսիայի հետ խաղը ծանր է լինելու: Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի: Նրանք հաղթեցին մեզ նախորդ անգամ, բայց այն ժամանակ մենք հյուրերի դերում էինք, իսկ այժմ հանդիպումն Արգենտինայում է անցնելու: Բայց դա չի նշանակում, թե տանը մեզ համար հեշտ է լինելու», - ասել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթի առաջին խաղում Արգենտինան 5:0 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին, իսկ Ֆրանսիան նույն հաշվով ուժեղ է եղել Իսրայելից, հայտնում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---