Սիրիայի ընդդիմությունը գրասենյակներ կբացի Վաշինգտոնում ու Նյու Յորքում

Սիրիայի ընդդիմությունը գրասենյակներ կբացի Վաշինգտոնում ու Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան շուտով մտադիր է գրասենյակներ բացել Վաշինգտոնում ու Նյու Յորքում, հայտնում է Associated Press-ը՝ ՄԱԿ դիվանագետների վրա հղումով: Ենթադրվում է, որ երկու գրասենյակները կգլխավորի Արկանզասի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նաջիմ Հադբիան, հայտնել են դիվանագետները, չցանկանալով հրապարակել իրենց անունները, քանի որ որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել:

Սիրիայի ընդդիմության ներկայությունը ՄԱԿ կենտրոնակայանի մոտ կոչված է բարձրացնելու կոալիցիայի հեղինակությունը ԱՄՆ-ում և արտերկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---