Բիլիարդի կոմբինացված բուրգի ԱԱ ելույթ են ունենալու Արման Պետրոսյանը և Արմեն Գաբրիելյանը![]() 6 փետրվարի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ (մոսկովյան բուրգ) խաղաձևի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է Բուրգի Միջազգային Կոմիտեի կողմից: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը և Ռուսաստանի գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը,PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը: Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008թ.-ից: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են Հայաստանի առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |