ԱՄՆ-Ն ԼԻՈՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ` ՈՒՂՂՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակվող աշխատանքին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համաձայնեցված կարգավորմանը: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին: Նա նաեւ նշել է.«Վերջերս հեռախոսազրույց ունենանալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոչ է արել նրանցից յուրաքանչյուրին գնալ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են նման կարգավորմանը հասնելու համար»,-ասել է Ֆինլին` նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն են հայտնել առաջիկայում տեղեկացնել Մինսկի խմբի ողջ կազմին բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---