Թուրքիա և ԱՄՆ. Լարվածությունը հարաբերություններում աճում է

Թուրքիա և ԱՄՆ. Լարվածությունը հարաբերություններում աճում է

PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԱՄՆ միջև կրկին լարվածություն է նկատվում: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Ռիկարդոնեն նկատողություն է ստացել Թուրքիայի ԱԳՆ-ից այդ երկրի դատական համակարգի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատության համար: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը 2 ժամ է տևել:

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել դեսպանի հայտարարությունների վերաբերյալ: Դա անթույլատրելի է և չպետք է կրկնվի»,-ասել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Hurriyet Daily News-ը:

ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Ռիկարդոնեն հայտարարել է, որ Թուրքիայում կալանավորում են զինվորականներին ու մեղադրում նրանց ահաբեկչության մեջ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---