Արդշինինվեստբանկը փետրվարի 11-ից մեկնարկում է սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը

Արդշինինվեստբանկը փետրվարի 11-ից մեկնարկում է սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկը սույն թվականի փետրվարի 11-ից մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած բանկի հաղորդագրության մեջ:

Բանկը հանդես է գալիս որպես այս կարևոր նախաձեռնության մասնակից և ծրագրի ազդեցությունը մեծացնելու նպատակով մատչելի տոկոսադրույքով կտրամադրի սոցիալական փաթեթի գումարի մինչև հնգապատիկի չափով վարկեր` բացառապես այս փաթեթով նախատեսված ծառայությունների դիմաց վճարման համար:

Այդ հնարավորությունը շահառուներին թույլ կտա անկաշկանդ և իրենց համար հարմար պահին իրականացնել նպատակային վճարումներ` ուղղելով դրանք առողջության ապահովագրությանը, ուսմանը, հանգստին, կամ հիփոթեքային վարկի մարմանը:

Ծառայությունը հասանելի կլինի Արդշինինվեստբանկի ՀՀ տարծքում գործող բոլոր 49 մասնաճյուղերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---