ԱՆԿԱՐԱՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է «ԼԻԲԵՐԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՍՊԱՆԻՆ» ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 5 սեպտեմբերի 2005 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ընկերակցությունը հետեւում է, թե ինչպես է Թուրքիան` մի երկիր, որը ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, հետապնդում է հայտնի թուրք գրողին, որն իր կարծիքն է հայտնում Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Die Welt-ը: Խոսքը գնում է գրող Օրհան Փամուկի արտահայտությունների մասին Հայոց ցեղասպանության միլիոն ու կես զոհերի վերաբերյալ եւ այժմ նրան սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: Փամուկը պետք է դատարանի առջեւ կանգնի ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին: Թուրքիայի քրեական օրենսգրքի ուժի մեջ մտած նոր խմբագրության համաձայն, գրողի խոսքերը կարող են գնահատվել որպես «թուրքական ազգային ինքնագիտակցության» վիրավորանք: Դատարանում գրողը ստիպված կլինի ներկայացնել 1,5 մլն բնաջնջված հայերի մասին հավաստիացումների ապացույցները: Փամուկի հետապնդումը հարց է առաջացնում, թե արդոյք սա մի նպատակաուղղված ակցիա չէ «լիբերալ Թուրքիայի լավագույն դեսպանին» հեռացնելու համար թե այնուամենայնիվ այստեղ երեւում են պետական մակարդակով կազմակերպված եւ համակարգվող արշավի քաղաքական թելերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |