Վիկտոր Ռեբեց. Բեռնափոխադրումների ծավալները 2013թ. հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին

Վիկտոր Ռեբեց. Բեռնափոխադրումների ծավալները 2013թ. հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվարյանաշխատանքի արդյունքները: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցը, հունվարն ավանդական տոների և ոչ աշխատանքային օրերի ամիս է, ինչը սակայն երկաթուղայիններինհանգստանալու առիթ չի տալիս, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

- Ավելին, դա մեծ աշխատանք է պահանջում գնացքների անվտանգ երթևեկության և փոխադրումների կարիքների ապահովման ուղղություններով, - հայտարարեցԸնկերության ղեկավարը:

Գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի հունվարի բեռնման ցուցանիշաը 2%-ով գերազանցեց կանխատեսումները և 10,6%-ով՝ 2012 թվականի հունվարիցուցանիշը: Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին:

Ընկերության ձեռքբերումների շարքին Վիկտոր Ռեբեցը դասեց ուղևորափոխադրումների զգալի աճը: 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունը անցյալ տարվացուցանիշը գերազանցեց 80%-ով: Միջազգային հաղորդակցությունում ուղևորաշրջանառությունը գերազանցեց 2012 թվականի հունվարի ցուցանիշը 30%-ով, իսկ տեղականում՝ 2անգամ:

- Հուսով եմ, որ Ուղևորափոխադրումների տնօրինության կողմից ստեղծվելու են այս ցուցանիշների պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, և մենքկպահպանենք երկաթուղի եկած նոր ուղևորներին: Դրան կնպաստեն նաև մեր նոր ծառայությունները, - նշեց Ընկերության ղեկավարը:

Ուղևորների նոր հոսքին կնպաստի նաև երկաթուղային կայարանների թարմացումը և լոգիստիկ նոր հանգույցների ստեղծումը: Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք ևարտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքըերկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Աշխատավարձերի հարցով Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ միջին ամսեկան աշխատավարձի չափը ՀԿԵ-ում մոտ 30%-ով գերազանցում է ՀայաստանիՀանրապետության տարածքում գրանցված ցուցնիշը: 2012 թվականի արդյունքներով երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 157,7 հազար դրամ, իսկ այդցուցանիշը հանրապետությունում կազմել է 121,3 հազար դրամ:

Ինչպես ընդգծեց Ընկերության ղեկավարը, հունվարը ՀԿԵ-ի համար բավականին հարուստ էր իրադարձություններով: Նման կարևոր իրադարձությունների շարքում ՎիկտորՌեբեցը, մասնավորապես, նշեց Հայաստանի Հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված եռակողմ հուշագրի ստորագրումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետհանդիպումը և ՀԿԵ աշխատողների մեծ խմբի թոշակի անցնելը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---