ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՕԴԵՍԱ` ՔԱՂԱՔԻ 211-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 5 սեպտեմբերի 2005 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Օդեսա քաղաքի 211-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով օգոստոսի 1-4-ը քաղաքապետ Է. Գուրվիցի հրավերով Օդեսայում էր գտնվում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Տոնական միջոցառումների շրջանակներում կայացել են Ա.Խաչատրյանի հանդիպումները Օդեսայի մարզի նահանգապետ Վ. Ցուշկոյի եւ Օդեսայի քաղաքապետ Է. Գուրվիցի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության զարգացմանը նվիրված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարեւորվել է Օդեսայի մարզի դերը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Իլյիչովսկ-Փոթի լաստանավային անցման անխափան գործունեության համատեքստում: Այցի ընթացքում կայացել է նաեւ դեսպան Ա. Խաչատրյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:_![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |