Իսակովի պողոտա-Լենինգրադյան և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում շինաշխատանքները կավարտվեն տարեկեսին

Իսակովի պողոտա-Լենինգրադյան և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում շինաշխատանքները կավարտվեն տարեկեսին

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 2013թ. համայնքային բյուջեի ծրագրերի համաձայն մայրաքաղաքի շինարարական, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին վերաբերող տարեկան ծրագրերն արդեն հաստատվել են`ծախսային ուղղություններով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` նշելով, որ լայնածավալ աշխատանքների ծրագիր է նախատեսված, որը պահանջված է բնակչության կողմից:

«Առանցքային բաղադրիչը կազմում են մայրաքաղաքի ճանապարհների ասֆալտբետոնածածկի աշխատանքներ, որոնք ընդգրկում են ոչ միայն ընթացիկ նորոգում, այլև հիմնանորոգում, բարեկարգում, մայթեր, սալահատակներ, եզրաքարեր: Այս տեսանկյունից ծրագիրն իր ծավալով գերազանցում է նախորդ բոլոր տարիների աշխատանքները` շուրջ 2.5 մլն քառ. մ և ընդգրկում է բոլոր վարչական շրջանները` ապահովելով համաչափ զարգացումը», - ասաց Կամո Արեյանը:

Նրա խոսքով կհիմնանորոգվեն առանցքային նշանակության ճանապարհները` երթևեկի ինտենիսվության, ծավալի առումով, որոնք նաև իրար են կապում շրջանները, մարզերը: Թվով 30 փողոց: Մրցութային կարգով կընտրվեն կապալառուները, կկնքվեն պայմանագրերը: Գարնանաից կսկսվեն աշխատանքները:

Իսակովի պողոտայում և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում խցանումները շուտով կավարտվեն: 2013թ կեսին շահագործման կհանձնվեն կառուցվող 2 խոշոր կառույցները:

«Առաջինն Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին, որն ունենալու է 2 խոշոր հանգույց` թունելային և վերգետնյա: Ապահովելու է մայրաքաղաքի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ շրջանների կապը: Աշխատանքներն ընթանում են նաև այս պահին և մենք լիահույս ենք, որ տարեկեսին շահագործման կհանձնենք», - ասաց Կամո Արեյանն ու ավելացրեց.«Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում կլինի մեկ հանգույց` Ալմաստ գործարանին հարող հատվածում: Նախկին երկաթուղային կամուրջը վերածվելու է հանգույցի` ապահովելով կապը Ավան, Նոր-Նորք և Քանաքեռ Զեյթուն շրջանների միջև: Աշխատանքներն ընթանում են և նույնպես շահագործման կհանձնվի տարեկեսին»:

Իսկ հետիոտնի համար այս տարի 8 վերգետնյա անցում կկառուցվի` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: «Բնակչության կողմից դրանց պահանջարկը կա: Տեղն ընտրված է այն հատվածներում, որտեղ ուսանողների, դպրոցականների, առևտրային ակտիվ հոսք կա», - ասաց փոխքաղաքապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---