Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է իշխանություններին բանակցել ապստամբների գրաված տարածքներում

Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է իշխանություններին բանակցել ապստամբների գրաված տարածքներում

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար շեյխ Ահմեդ Մուազ աշ Հաթիբը պատրաստակամ է բանակցել նախագահ Ասադի ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում:

Կոալիցիայի ղեկավարն առաջարկել է իշխանություններին բանակցել ապստամբների գրաված տարածքներում:

Բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ձերբակալված ընդդիմադիրների անունների հրապարակումն ու որոնումը, հատկապես կանանց ու երեխաների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---