ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 14-ին կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը: Հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան իրենց փոփոխություններն առաջարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու բանաձեւերի վերաբերյալ, իսկ այնուհետեւ քվեարկությամբ հաստատել կամ մերժել դրանք: Կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած թիվ 316 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության իրողությունն արտացոլվի ճշմարտացիորեն: Ավելի քան 120 կոնգրեսական պատրաստակամություն է հայտնել աջակցել բանաձեւի ընդունմանը: Երկրորդ օրինագիծը` թիվ195 բանաձեւը, որի քննարկումը հետաձգվել էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում, իրենից ներկայացնում է տարածաշրջանային հարցերին վերաբերող մի ընդարձակ փաստաթուղթ եւ այլ հարցերի շարքում հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը եւ թուրք լոբբիստներն արդեն ակտիվ գործունեություն են սկսել` փորձելով կանխել բանաձեւերում Հայոց ցեղասպանության ուղղակի նշումը, տեղեկացնում է »Երկիր« թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---