Կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը:

Տ. Նարեկ աբեղա Ավագյանը և Տ. Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռում: Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Խոր Վիրապի վանահայր: Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Բելոռուսիայի հայոց համայնքում` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի իշխանության ներքո, իսկ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը` Տավուշի թեմում:

Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, վերադառնալով Ֆրանսիայի հայոց թեմում հոգևոր ծառայությունից, նշանակվել է Մայր Աթոռի փոխդիվանապետ, հայտնում է Սբ Աթոռի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---