Սեդրակյանը` Հարիկյանի գործով ձերբակալվածի մասին. Դեղի վրա նստած է, որ կես ժամ ուշանա՝ կգրի

Սեդրակյանը` Հարիկյանի գործով ձերբակալվածի մասին. Դեղի վրա նստած է, որ կես ժամ ուշանա՝ կգրի

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածների մասին, որոնք, ըստ թեկնածուի, աշխատել են իր տանը. «Սամվելն անգամ բանակ չի գնացել, զենքը երևի հեռուստացույցով է տեսել, շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի` չգիտեմ: Չեմ հիշում` Սամվելն 8-րդ դասարանն ավարտեց, թե՝ չէ: Մեկը, կարծեմ, 8-ի Բ-ն է ավարտել, մյուսն էլ` 7-ի Գ-ն: Ինչ ասես` կարող են գրել տալ: Մեկը նստած է դեղի վրա, որ կես ժամ ուշանա` կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն` ինչ ուզես կգրի»,-ասել է Սեդրակյանը:

Սեդրակյանն ասաց, որ իրեն այլ բան չի մնում, քան հասարակությանը ապացուցել, որ ինքը կապ չունի այս մահափորձի հետ: Ըստ թեկնածուի՝ իրեն պատրաստվում են ձերբակալել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---