«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն վարկային պորտֆելը 2013 թ. կհասցնի մինչև 105.2 մլրդ դրամ

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն  վարկային պորտֆելը  2013 թ. կհասցնի  մինչև 105.2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2013 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է հասցնել վարկային պորտֆելը մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի: Ընդ որում` կորպորատիվհաճախորդների վարկավորմանը կհատկացվի 85.1 մլրդ ՀՀ դրամ (8.7 մլրդ դրամ աճ), իսկ մանրածախ վարկավորմանը` 20.1 մլրդ ՀՀ դրամ (4.7 մլրդ ՀՀ դրամ աճ): Մանրածախվարկավորման հատվածում հիմնական տեղը նույնպես կզբաղեցնելու են սպառողական (11.3 մլրդ ՀՀ դրամ), հիփոթեքային (2.9 մլրդ ՀՀ դրամ), ինչպես նաև քարտային ևաշխատավարձային (5.5 մլրդ ՀՀ դրամ) վարկերը: Դրանից բացի Բանկն այս տարի մտադիր է անցնել մանրածախ վարկավորման լրիվ ավտոմատացված համակարգի, որը կօգնիօպտիմիզացնել ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Բանկը նախատեսում է ընդլայնել ընդհանուր վարկային պորտֆելը ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական միջոցների հաշվին: Այսպիսով` 2013 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է վարել ակտիվ վարկային քաղաքականություն`պահպանելով առկա վարկային պորտֆելի բարձրորակական մակարդակը:

01.01.2013թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 91.8 մլրդ ՀՀ դրամ` 2012թ, համեմատ ավելանալով 22.9%-ով: Ընդ որում` կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.3%-ով` մինչև 76.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը ավելացել է 21.1%-ով` մինչև 15.4 մլրդ ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---