Արամ Հարությունյանն ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

Արամ Հարությունյանն ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Հովսեփ Շահինյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1977-1987թթ սովորել և ավարտել է Վեդու թիվ 1 միջնալկարգ դպրոցը: Համատեղ սովերել և ավարտել է Վեդու երաժշտական դպրոցը: 1991-1996 թթ. սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետում: 2005-2010թթ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետում:

2008-2013 թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, պրոռեկտոր` ֆինանսավարչական տնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---