ՀՔԾ-ն կպարզի՝ Սամվել Ալեքսանյաը ընտրակաշառք բաժանել է, թե՝ ոչ

ՀՔԾ-ն կպարզի՝ Սամվել Ալեքսանյաը ընտրակաշառք բաժանել է, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - 13-ին համացանցում հրապարակվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա քննարկման:

Հավելենք նաև, որ ընախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկման փուլում է գտնվում 45 դեպք, որից 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---