Ռաֆայել Կորեան վերընտրվել է Էկվադորի նախագահի պաշտոնում

Ռաֆայել Կորեան վերընտրվել է Էկվադորի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ազգային ընտրական խորհրդի առաջին հաղորդագրությունը հաստատեց հարցումների տվյալներն այն մասին, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան վստահ հաղթանակ է տարել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում: Քվեների 10 տոկոսի հաշվառման արդյունքում պարզվել է, որ նրա օգտին է ձայները տվել ընտրողների 57 տոկոսը: Այդպիսով, երկրորդ փուլի կարիք չի լինի:

Երկրորդ ցուցանիշն ունի բանկիր Գիլյերմո Լասսոն 24 տոկոսով, իսկ երրորդը՝ նախկին նախագահ Լուսիո Գուտիերեսը 5,5 տոկոսով:

Ընտրացուցակներում ընդգրկված էին 11,6 մլն էկվադորցիներ, ընդ որում 18-65 տարեկան բոլոր ընտրողների համար մասնակցությունն ընտրություններին պարտադիր է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---