Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք չեն ներկայացել

Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք չեն ներկայացել

PanARMENIAN.Net - Ժամը 10:20-ի դրությամբ թիվ 10/18 ընտրատեղամասում թեկնածուների վստահված անձերից միայն ներկա էր Սերժ Սարգսյանի վստահված անձ Բայրամյան Հարությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ընտրությունները հանգիստ են ընթանում»,-նշեց ՀՀԿ վստահված անձը և հավելեց, որ ընտրողների հոսքը ժամ առ ժամ ավելանում է:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած տվյալների համաձայն առավոտյան տեղամասեր չեն ներկայացել 15 904 հանձնաժողովների անդամներից 126 -ը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---