Հ.ՏԱԼՎԻՏԻԵ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՆԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինչքան էլ մեծ լինի հետաքրքրությունը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հանդեպ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է դուրս մնա ուշադրության շրջանակներից: ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի Կազանում կայացած հանդիպումը եւ նշել է այդ շանսից օգտվելու անհրաժեշտությունը: Հ.Տալվիտիեն հայտարարել է նաեւ, որ իր ներկայացրած կազմակերպությունը մեծ նշանակություն է տալիս առաջիկա ընտրություններին Ադրբեջանում, եւ որ նա դեռ կրկին կայցելի Ադրբեջան ընտրություններից առաջ եւ հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---