Սեպտեմբերին լույս կտեսնի Ջեյմս Բոնդի մասին նոր վեպը

Սեպտեմբերին լույս կտեսնի Ջեյմս Բոնդի մասին նոր վեպը

PanARMENIAN.Net - «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը, որի հեղինակն է շոտլանդացի վիպասան Ուիլյամ Բոյդը, կհրապարակվի սեպտեմբերի 26-ին: Այդ մասին հայտարարել է Յան Ֆլեմինգի ժառանգությունը տնօրինող բարեգործական հիմնադրամը:

Ստեղծագործության անվանումն ու սյուժեն դեռ չեն հրապարակվում: «Մենք կարող ենք միայն հայտնել, որ նոր վեպի իրադարձությունները ծավալվում են 1969 թվականին, երբ գործակալը 45 տարեկան էր»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Գրքի հրապարակումը նվիրված է Բոնդի մասին Յան Ֆլեմինգի առաջին գրքի՝ «Կազինո Ռոյալի» լույս ընծայմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---