Ակտիվացել է Էթնա հրաբուխը

Ակտիվացել է Էթնա հրաբուխը

PanARMENIAN.Net - Ակտիվացել է Էթնա հրաբուխը իտալական Սիցիլիա կղզում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Էթնայի հերթական ակտիվությունն ուղեկցվել է հրաբխային մոխրի արտանետումներով ու վիբրացիայով: Այնուամենայնիվ, դա չի անդրադարձել Ֆոնտառոսայի միջազգային օդանավակայնի աշխատանքի վրա Կատանիա քաղաքում, հայտնում է La Repubblica-ն:

Սա Էթնայի առաջին ժայթքումն է այս տարի: Անցյալ տարի նման ակտիվություն գրանցվել է ութ անգամ, վերջին դեպքը տեղի է ունեցել 2012թ. ապրիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---