ՊՆ-ն հերքում է. Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի եղել

ՊՆ-ն հերքում է. Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի եղել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրում նշված է եղել, որ ընտրատեղամասերից մեկում սպան քվեարկության ընթացքում ուղղորդել է զինվորին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում ենՊաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---