Կառավարությունը շարունակում է բարձրորակ սերմացուի ներկրումը

Կառավարությունը շարունակում է բարձրորակ սերմացուի ներկրումը

PanARMENIAN.Net - Ըստ կառավարության սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի 2010-2014թթ. նախատեսվում է Հայաստան ներկրել ցորենի էլիտային տեսակներ, ինչը 2014թ. կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորեն, որը հետագայում կբաժանվի գյուղացիներին: 2011թ. ծրագրի շահառուները 250 հազար էին: 2011թ. աշնանը ցանքատարածությունները հասցվեցին 3667 հեկտարի: 2011-ին արտադրվել է 440 հազար տոննա ցորեն, նախորդ տարվա 326 հազար տոննայի դիմաց:

2012թ. հատիկավորների բերքը Հայաստանում աճեց 20-25 հազար տոննայով: Սերմնաբուծության զարգացման ծրագրով 2012-ին Հայաստանը ստացավ 640 տոննա էլիտար, 20 տոննա սուպերէլիտար և 2 200 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմեր: Ամեն տարի Հայաստանում իրացվում է 650-720 հազար տոննա հատիկավորներ, որոնցից միայն սննդի նպատակով՝ 435-450 հազար տոննա: Պակասուրդը համալրվում է ներկրման արդյունքում, որի ծավալը վերջին 5 տարում է կազմել է 380-420 հազար տոննա:

Հողօգտագործողներին օժանդակելու նպատակով կառավարությունը փետրվարի 21-ին նոր ծրագիր է հաստատել: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ 2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։ «Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, և հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ, - շեշտել է վարչապետը։ - Հայտերն ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է։ Գինը, որով մենք տալու ենք` հաշվի առնելով ներքին հանրապետական գները, շուկայականից ցածր է, և շուրջ 40 տոկոսով մենք փաստորեն սուբսիդավորում ենք։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում` առաջին անգամ շուրջ 530 տոննա, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում և որն էապես փոխելու է իրավիճակը»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---