Փետրվարի 23-ին «Խաղաղական Ժամերգություն» տեղի կունենա Ս. Սարգիս եկեղեցում (վիդեո)

Փետրվարի 23-ին «Խաղաղական Ժամերգություն» տեղի կունենա Ս. Սարգիս եկեղեցում

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին` ժ. 18:00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Խաղաղական ժամերգություն»:

ԱՀԹ Թեմական Երիտասարդական հոգևոր միությունների, հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ, թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների և անդամների մասնակցությամբ Մեծ պահքի 3-րդ` «Անառակ որդու» կիրակիին նախընթաց հավարտ ժամերգության կխոսվի քարոզ «Կորսված և գտնված խաղաղություն» բնաբանով: Այնուհետև «Արարատ» երգչախմբի երգեցողության ներքո «Խաղաղական ժամերգություն» մասնակիցները առիթ կունենան մտորելու, խորհելու քարոզված թեմայի շուրջ:

Արարողության վերջում «Տեր ողորմիա» -ի ծնկաչոք երգեցողությամբ ներկա հոգևորականները և հավատացյալ ներկաները կհայցեն Ամենախնամ Աստծուց Հայ ժողովրդի և աշխարհի խաղաղության համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---