ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 11-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-27-ը Հայաստանի ֆինանս֊ների եւ էկոնոմի֊կայի նախարար Վարդան Խաչատրյանի ղեկա֊վարած պաշտոնական պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում պաշտոնական այցով: ԱՄՆ մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի Տնտեսա֊կան համագործակցության հայ-ամերիկյան աշխատան֊քային խմբի 11-րդ հանդի֊պմանը, Համաշ֊խար֊֊հային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին, ինչպես նաեւ ԱՄՆ Հազարամյակի մար֊տահրա֊վեր֊ների կորպորա֊ցիայի հանդի֊պմանը, հաղորդում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխա֊վոր խորհրդա֊կան Վ. Ներսիսյանցը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թ. Մարգարյանը եւ այլ պաշտո֊նատար անձինք: Սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի պատվիրակությունը կհանդիպի Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկվեն ֆինանսական ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները եւ հետագա համագործակցությունը: Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Տնտեսական համագործակցության հայ-ամերիկ֊յան աշխա֊֊տան֊քային խմբի 11-րդ հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների կառավա֊րությունների ներկայացուցիչները կանդրադառնան տնտեսական համագործակ֊ցութ֊֊յան շրջանա֊կներում ընդգրկված տարաբնույթ խնդիրների: Կքննարկվեն Հազարամյակի մարտահրա֊֊վեր֊ների ծրագրին առնչվող հարցեր, տնտեսական աճի ավելի բարձր ցուցա֊նիշ֊ների ապահովման, ներդրում֊֊֊֊֊֊֊ների, գործարար միջավայրի հետ կապված խնդիրներ, էներգետիկայի եւ ենթակառուց֊վածքների, հարկային-մաքսային ոլորտներին վերաբերող հիմնահարցեր եւ այլն: Սեպտեմբերի 27-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի գլխա֊վորած պատվիրակությունը կհանդիպի Հազարամյակի մար֊տահրա֊֊֊֊վեր֊֊֊֊ների կորպորացիայի ներ֊կա֊յա֊ցուցիչների հետ: Հանդիպմանը կքննարկվեն ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին ներկայացված հայաստանյան հայտի գնահատման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:




 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---