Մասնակցությունը Հալլեի մրցաշարին ԵԱ նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթ Հայրապետյանի համար

Մասնակցությունը Հալլեի մրցաշարին ԵԱ նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթ Հայրապետյանի համար

PanARMENIAN.Net - Մասնակցությունը Հալլեի մրցաշարին Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթ Հայրապետյանի համար, որը կկայանա մայիսին, հայտարարել է «Ռ-Սպորտին» նրա մարզիչ Վալերի Էնտալցևը:

Հայրապետյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 3-րդ տեղը մինչև 49կգ քաշային կարգում: Մրցումները Գերմանիայում կանցնեն մարտի 5-10-ը:

«Դավիթն այժմ պատրաստվում է Գերմանիայում կայանալիք մրցաշարին և մեծ ցանկություն ունի աշխատելու: Մենք խոսել ենք Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակի հետ և նա ասաց, որ մասնակցությունը Հալլեի մրցաշարին ԵԱ նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթի համար»:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Մինսկում մայիսի 17-26-ը:

Հալլեում ռինգ դուրս կգա նաև Միշա Ալոյանը (52կք ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---