Դատախազություն. «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ր. Հովհաննիսյանին չեն արգելել հանդիպել ընտրողների հետ

Դատախազություն. «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ր. Հովհաննիսյանին չեն արգելել հանդիպել ընտրողների հետ

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարի 24-ին www.iditord.org ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2013թ. հունվար ամսին` չպարզված օրը` ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, զրուցել առաջին հարկում գտնվող ընդունարանի բուժքույր Մ.Գրիգորյանի հետ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանի հետ: Ընդունարանի բաժնի վարիչ Հ.Սաիյանի ուղեկցությամբ Ր.Հովհաննիսյանը բարձրացել է 2-րդ հարկ, հանդիպել Ա.Ռոստոմյանին, այնուհետև` հեռացել բժշկական կենտրոնից:

Զննության է ենթարկվել www.iditord.org կայքում տեղադրված «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թուլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ» վերնագրով տեսաձայնագրությունը Զննությամբ պարզվել է, որ այն կայքում տեղադրվել է 24.01.2013թ.-ին` ժամը 00:52-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ր.Հովհաննիսյան, առանց որևէ խոչընդոտի, հանդիպել, զրուցել բժշկական կենտրոնի աշխատակցի և այլ քաղաքացիների հետ:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խոչընդոտել կամ արգելել հանդիպել ընտրողների հետ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է www.iditord.org կայքին և բացատրվել բողոքարկելու կարգը` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---