Թալինում և Արթիկում ձյուն է տեղում. Մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Թալինում և Արթիկում ձյուն է տեղում. Մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Թալինում և Արթիկում, տեղում է ձյուն: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---