Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը» ճանաչվեց տարվա ֆիլմ![]() 25 փետրվարի 2013 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Արդեն հայտնի են 85-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխության արդյունքները։ Այսպիսով, լավագույն ֆիլմ ճանաչվեց Բեն Աֆլեքի «Արգո» գործողությունը», Լինքոլնին մարմնավորելու համար լավագույն դերասան դարձավ Դենիել Դեյ-Լյուիսը, իսկ դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենսը, «Իմ ընկերը՝ խենթ է» ֆիլմում գլխավոր դերի համար։ Իրենց արձանիկները ստացան նաև․ Լավագույն ռեժիսոր՝ Էնգ Լի / «Պիի կյանքը» Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Քրիստոֆ Ուոլտս / «Ջանգո ազատագրվածը» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էն Հեթեուեյ / «Թշվառները» Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Սերը» Լավագույն օրիգինալ սցենար՝ Քվենտին Տարանտինո / «Ջանգո ազատագրվածը» Լավագույն ադապտացված սցենար՝ Քրիս Տերրիո / «Արգո» Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Խիզախ աղջիկը» Լավագույն մոնտաժ՝ «Արգո» Լավագույն օպերատորական աշխատանք՝ Կլաուդիո Միրանդա / «Պիի կյանքը» Լավագույն հնչողություն՝ «Թշվառները» Լվաագույն հնչյունային մոնտաժ՝ «Սքայֆոլ», «Համար մեկ նպատակ» Լավագույն սպեցէֆեկտներ՝ «Պիի կյանքը» Լավագույն սաունդթրեք՝ Մայքլ Դենա / «Պիի կյանքը» Լավագույն գեղարվեստական ձևավորում՝ «Լինքոլն» Լավագույն կոստյում/գրիմ՝ «Աննա Կարենինա»/«Թշվառները» Լավագույն դոկումենտալ ֆիլմ՝ «Շաքարե մարդուն որոնելիս»։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |