Ծանրամարտի կանանց ԵԱ ելույթ կունենա միայն Մելինե Դալուզյանը![]() 25 փետրվարի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի առաջնությունից գոհ է: «Մենք խնդիր ունեինք` ընդլայնվել: Շատ ուրախ եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Այս առաջնությանը մասնակցում էր ավելի քան 33 ծանրորդուհի, սա գրեթե կրկնակի շատ է, քան նախորդ տարիներին: Ընդլայնվել է նաև մասնակիցների աշխարհագրությունը, մասնակիցներ ունեինք նաև Արարատից, Սևանից, Հրազդանից, Վանաձորից»,- ասաց Ներսիսյանը: Մարզիչն ընդգծեց, որ այս տարի ծանրորդուհիները մասնակցելու են տարբեր ստուգատեսների, իսկ արդեն հաջորդ տարվանից նրանք ավելի ընդլայնված կազմով ելույթ կունենան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, վերջինս կլինի վարկանշային: «Այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունն ու պատանիների աշխարհի առաջնությունը համընկնում են: Մենք արդեն մարտի սկզբին կսկսենք նախապատրաստվել այս երկու մրցաշարերին: Երկու հավաք կունենանք Երևանում և ապրիլի կմասնակցենք մրցաշարերին»,- հավելեց մարզիչը: Նա ընդգծեց, որ ԵԱ ելույթ կունենա միայն Մելինե Դալուզյանը, իսկ պատանիների կազմը հայտնի կդառնա ավելի ուշ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |