Դասադուլի կոչերը շարունակվում են. ՈՒԽ անդամները փորձում են կանգնեցնել դասադուլի մասնակիցներին

Դասադուլի կոչերը շարունակվում են. ՈՒԽ անդամները փորձում են կանգնեցնել դասադուլի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված ուսանողները շարունակում են մյուս ուսանողներին դասադուլի կոչ անել: Քիչ առաջ նրանց մոտացած ուսխորհրդի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին կոչ են անում դադարեցնել ակցիան:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանը ևս փորձում եմ դասադուլավորներին հեռացնել բուհի տարածքից : Նա, ինչպես երեկ, այսօր էլ պնդում է, որ եկել է սովորել ցանկացող ուսանողների իրավունքները պաշտպանելու: Համալսարանի տարածքում են նաև մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ դասադուլն սկսվել է երեկ: Սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են դասադուլի կոչերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---