Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվե՞լ է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվե՞լ է

PanARMENIAN.Net - Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը:

Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է անում աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:

Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը:

Վենեսուելայի ԱԳՆ-ն չի հաստատում այդ վարկածը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---