ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՄ-ԻՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԴԻՊՄԱՆ

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ 25 պետությունների դեսպաններին չի հաջողվել համաձայնեցնել հաջորդ շաբաթ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ մեկնարկող բանակցությունների «ճանապարհային քարտեզը», որի սկիզբը նախանշված է հոկտեմբերի 3-ին: «Ցավոք, դեսպանների մակարդակով համաձայնեցնել բանակցությունների շրջանակը չհաջողվեց: Ես կարող եմ հաստատել, որ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով կիրակի օրը տեղի կունենա Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների արտակարգ հանդիպում», - ասել է Եվրամիությունում նախագահող Մեծ Բրիտանիայի պատվիրակության մամլո խոսնակը: Ճգնաժամի պատճառը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ավստրիայի դիրքորոշումն է, որը լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկում է դառնալ «Եվրամիության արտոնյալ գործընկեր», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---